Հրազդան-Բջնի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երեք մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 18-ին, ժամը 20:42-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին՝ Սոլակ գյուղի մոտակայքում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը (մոտ 500 մ)․ ուղևորներ Ա․ (ծնված 1978 թ․) և Շ․ (ծնված 1982 թ․) Գ․-երը տեղում մահացել են:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ձորից դուրս բերել Ա․ և Շ․ Գ․-երի դիերը, մյուս ուղևոր Գ․ Գ․-ին, վարորդին ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ Գ. Գ․-ն մահացել է, իսկ Ս. Գ․-ն տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան