Հասարակական

Գյումրիում ավելացել է արտերկրից ժամանած ուսանողների թիվը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում ավելացել է արտերկրից ժամանած ուսանողների թիվը

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Պրոգրես» համալսարանի և «World directory of medical schools» միջազգային կազմակերպության համագործակցության շնորհիվ Գյումրիում ավելացել է արտերկրից ժամանած ուսանողների թիվը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հնդիկ, ինդոնեզիացի, աֆրիկացիուսանողները սովորում են Գյումրու «Պրոգրես» համալսարանում, իսկ ուսումնական պրակտիկան անցնում են «Գյումրի» բժշկական կենտրոնում:

Համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ բուժական գործ և ստոմատոլոգիա մասնագիտությունների գծով ստացած արտոնագրի հիմքում բուհի նյութատեխնիկական բազան է, հրավիրված մասնագետներն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան ուսումնական պլանը:

Բուհում այս պահին սովորում են 10 երկրների (Նիգերիա, Եթովպիա, Բանգլադեշ, Կամերուն, Շրի Լանկա, Հնդկաստան և այլն) 120 ուսանողներ, սակայն այդ թիվը գնալով ավելանալու է: «Ուսանողների ամենամեծ թվաքանակը Հնդկաստանից է, ևս 150 հնդիկ ուսանողի ենք հրավեր ուղարկել, հիմա սպասում ենք»,- ասում է ռեկտորը։

Մինչ պատրաստ կլինի բուհի հանրակացարանը, ուսանողներն ապրում են հյուրատներում կամ վարձակալած տներում։ Կեցության հարցերով խնդիրներ չկան, միջնորդ կազմակերպություններն են հոգում այդ ծախսերը:

ԱրմենուհիՄխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում