Պաշտոնական

Փոխվարչապետ Խաչատրյանը և ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Խաչատրյանը և ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մարտի 17-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի եւ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, հանդիպման սկզբում փոխվարչապետ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱՄՀ պատրաստակամությունը մշտապես աջակցելու ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրերին:

«Իվա Պետրովան, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ընդգծել Հայաստանի կառավարության հետ ունեցած գործընկերային բարձր հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագայում եւս շարունակական կլինի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, կապիտալ ծախսերին եւ հարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին:

Նշվում է, որ հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ առաջիկայում աշխատանքային ձեւաչափով շարունակելու ընթացիկ ծրագրերի քննարկումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում