Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:

…Հայոց գետերի խռովյալ կանչով՝

Հայրենյաց բախտից մենք չհեռացանք,

Անցանք չարանենգ դավերի միջով,

Հերոս Արծիվներ, ինչո՞ւ չարթնացաք…

Այս տողերը արդի մեր գրականության անխոնջ մշակներից մեկի՝ էրգրակարոտ բանաստեղծ, արձակագիր, վիպասան Ռաֆայել Սահակյանի՝ վերջերս ընթերցողին հասած «Իրիկնային տաղարան» ստվարածավալ ժողովածուից են, գիրք, որ մրցանակի էր արժանանալու վրաց մայրաքաղաք Թբիլիսիում: Բայց մինչ այդ մրցանակաբաշխությանն անդրադառնալը, երախտագիտությամբ վերհիշենք մեր սիրելի գրչընկերոջ գրական վաստակի ծանրակշիռ չափածո եւ արձակ գործերից մի քանիսը, որոնք նույնպես արժանացել են գրական ամենատարբեր մրցանակների՝ «Խնկաբույր աղոթքներ», «Էրգիրը տեսա հորս աչքերով», «Այգեպսակ», «Գիրք վշտի եւ հպարտության»: Նրա վաստակի գնահատման հունձքում են նաեւ ՀԳՄ «Գրական վաստակի համար» եւ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը: Եվ ահա սրանց ավելացավ եւս մեկը՝ արդեն ոչ մայր հայրենիքում:

Նախ ասենք, որ Վրաստանում անցկացվող ամենամյա մրցույթ Սուրբ Իլյա Արդարի՝ Ճավճավաձեի «Իվերիա» թերթի գրական մրցանակ «Իվերան» հիմնադրվել է 2013 թ. եւ ունի միջազգային ձեւաչափ: Մրցույթի նպատակն է զարգացնել եւ մասսայականացնել պոեզիան ու արձակը: Եվ ահա օրերս Թբիլիսիի Իվ. Ջավախաշվիլու պետական համալսարանում անցկացվեցին վրաց անվանի գրողի հիմնադրած թերթի անվան գրական-մշակութային մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը եւ մրցանակների հանձնման արարողությունը: Հարկ է նշել, որ 10-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխությանը մասնակցում էին Ուկրաինայից, Ադրբեջանից, Իտալիայից, Թուրքիայից, այլ երկրներից ժամանած, ինչպես նաեւ Վրաստանում բնակվող տարբեր ազգերի եւ ազգությունների անվանի, սկսնակ գրողներ, նաեւ գեղանկարիչներ, լուսանկարիչներ, մշակութային այլ ոլորտներ ներկայացնող մարդիկ:

Գարնանամուտի նախաշեմին թբիլիսյան «Իվերիա» միջազգային գրականության ու մշակույթի փառատոն-մրցանակաբաշխությանը Հայաստանից ներկայացված էր բանաստեղծ Ռաֆայել Սահակյանը՝ իր «Իրիկնային տաղարան» բանաստեղծությունների ժողովածուով, որից ընտրյալ մի փունջ՝ բանաստեղծուհի, մշակութաբան Նինո Սպանդերաշվիլիի թարգմանությամբ նախապես ներկայացված էր մրցանակաբաշխության ժյուրիին: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության անունից ելույթ ունեցավ Ռաֆայել Սահակյանը: Արժանվույնս գնահատելով հարեւան մեր երկու երկրների դարավոր բարեկամությունը՝ նա շեշտեց, որ պատմականորեն հայտնի բազմաթիվ հայ գրողների, մշակութային երեւելի գործիչների համար Կովկասի մշակութային կենտրոն Թբիլիսին եղել է ստեղծագործական մտքի հարազատ աշխարհ, մեծ արարումների ծաղկման միջավայր, ուր այսօր էլ շարունակում են ամրանալ փոխադարձ բարեկամության կամուրջները, ինչի փայլուն վկայությունը օրվա շքեղ հանդիսությունն է, բարեկամության յուրօրինակ այս տոնը:

Փառատոն-մրցանակաբաշխության ավարտին ժյուրին ամփոփելով արդյունքները` հայտարարեց, որ հաղթողը նա է՝ Ռաֆայել Սահակյանը, եւ արժանավորին հանձնեց «Իվերիա» գրականության միջազգային մրցանակաբաշխության «Միջազգային գրականության նորարար» անվանակարգում գլխավոր մրցանակը: Բանաստեղծի ստեղծագործական երկարատեւ եւ բեղմնավոր կյանքում սա եւս մեկ կարեւոր ձեռքբերում էր, արժանի գնահատություն՝ իր անխոնջ տքնանքի ու ծանրակշիռ վաստակի:

Շնորհավորենք մեր գրչության նորօրյա մշակին՝ մաղթելով չզգալ տասնամյակների բեռը, եւ նոր արարումներ:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն