Պաշտոնական

Վարչապետը հաստատել է Երևանում կայանալիք կանանց միջազգային գագաթնաժողովի կազմակերպչական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հաստատել է Երևանում կայանալիք կանանց միջազգային գագաթնաժողովի կազմակերպչական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Երևանում (2023-ի հոկտեմբերին - խմբ.) կայանալիք «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, հաստատվել դրա անհատական կազմը և աշխատակարգը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան) հանձնարարվել է յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն՝ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում