Կանադայում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Ալբերտա նահանգում մարտի 16-ին 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Փիս Ռիվեր քաղաքից 48 կմ դեպի արևելք՝ օջախը 2 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հայերեն Русский