Հասարակական

ՃՏՊ Ծովագյուղ-Սևան ավտոճանապարհին ավտոճանապարհին․ կա տուժած

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Ծովագյուղ-Սևան ավտոճանապարհին ավտոճանապարհին․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 15-ին, ժամը 19։42-ին տեղեկություն է ստացել, որ Ծովագյուղ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Ա․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևոր Գ․ Հ․-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում