Հասարակական

Գառնի գյուղում հացատան տանիք է այրվել

1 րոպեի ընթերցում

Գառնի գյուղում հացատան տանիք է այրվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 14-ին, ժամը 19։29-ին ահազանգ է ստացել, որ Գառնի գյուղի Նարեկացի փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 20:15-ին, մարվել՝ 20:20-ին: Այրվել են հացատան տանիքի (մոտ 17 քմ) փայտե կառուցատարրերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում