Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ՊՊԾ-ի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ՊՊԾ-ի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 15-ին այցելել է Պետական պահպանության ծառայություն՝ կառույցի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՊՊԾ ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել է Պետական պահպանության ծառայության կողմից 2022 թվականին կատարված աշխատանքների և համակարգի բարեփոխումների վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում