Այս պահին Հայաստանի սահմաններին կուտակումներ արձանագրված չեն․Պապիկյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռազմական էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, դրա մասին իշխանությունները մշտապես հայտարարել են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, մենք դրա մասին մշտապես հայտարարել ենք՝ հաշվի առնելով մեր հարևան երկրի ղեկավարի հայտարարությունը, այդ թվում՝ ագրեսիվ հռետորաբանությունը։ Դա մեզ տեղիք է տալիս լինել աչալուրջ եւ պատրաստ լինել մեր երկրի սահմանների պաշտպանությանը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս ենք դիմակայելու ռազմական էսկալացիային, Պապիկյանը պատասխանեց։

«Դա զինված ուժերի դիմակայման խնդիրն է, ես մանրամասներ այստեղ չեմ ուզում ասել: Անհրաժեշտության դեպքում դիմելու ենք նաև գործընկերներին: Եթե կարիք լինի, կդիմենք, եկեք հիմա չեղած բանի մասին չխոսենք: Հարցնում եք՝ պատրա՞ստ եք դիմակայելու, մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանելու մեր երկրի յուրաքանչյուր միլիմետրը»:

Արդյոք Արցախի և Հայաստանի սահմաններին կուտակումներ կան․ հարցին ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց․

«ԼՂ շուրջ կուտակումների եւ մնացածի մասին ՊԲ-ն մշտապես հանդես է գալիս հայտարարություններով: Նաեւ ռուս խաղաղապահներն են դրա մասին ամենօրյա հաղորդագրություն տարածքում: Սրանով կառաջարկեմ հարցը փակել:

Ինչ վերաբերում է ՀՀ սահմաններին, այս պահին կուտակում արձանագրված չէ, բայց սա չի ենթադրում, որ մենք պետք է մեր աչալրջությունը դադարեցնենք կամ պակասեցնենք: Քանի որ խոսվում է պատրաստ լինելու մասին, չստացվի, որ մենք պատրաստվում ենք պատերազմի, մենք մեր խաղաղության օրակարգից չենք շեղվում, բայց դա չի նշանակում, որ մեր երկրի սահմանները կամ տարածքային ամբողջականությունը սակարկելի են»:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան

Հունիսի 23-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի նախագահը հայտարարել է, որ ԵՄ անդամակցության հեռանկարը երկրին ուժ է տալիս կարևոր փոփոխություններ կատարելու համար․ Moldpres

Բուլղարիայի Վիտոշա բնական պարկի նոր կառավարման պլանի աշխատանքները նախատեսվում է սկսել 2027 թվականին․ BTA

Տարբեր երկրներից գիտնականներ Հայաստանում քննարկում են ճառագայթման և մասնիկների փոխազդեցության ոլորտի նվաճումներն ու դրանց կիրառությունները

ԱՄՆ-ն դեմ է Թեհրանի ապասառեցված ակտիվների օգտագործմանը իրանամետ ուժերին աջակցելու համար

ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս

Մոտ 20 հազար ֆերմեր այս տարի ավելի շատ եկամուտ կստանա. Կառավարության աջակցությունը՝ ֆերմերներին

Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով

Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի լա» խաղատան լիցենզիան