Տնտեսություն

Տեղի է ունեցել ավելի քան 29 մլրդ դրամ ծավալով ՀՀ պետական պարտատոմսի տեղաբաշխման աճուրդ

2 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել ավելի քան 29 մլրդ դրամ ծավալով ՀՀ պետական պարտատոմսի տեղաբաշխման աճուրդ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 14-ին տեղի է ունեցել ավելի քան 29 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսի տեղաբաշխման աճուրդ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆոնդային բորսայից, մարտի 14-ին AMGN36294251 տարբերակիչ ծածկագրով և 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 29,773,000,000 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 35 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.9044 %, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.25 % է:

«Սա վկայում էֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝gp.minfin.amառցանց հարթակի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Աճուրդի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում