Միջազգային հանրությունը պետք է առավելագույն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հարցը լուծելու համար. Ռասմուսեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ բնակչության իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու համար պետք է ստեղծվեն միջազգային մեխանիզմներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՆԱՏՕ-ի նախկին քարտուղար, Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

«Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հասնենք տևական և արդար խաղաղության համաձայնագրի: Այդ համաձայնագրում շատ կարևոր տարր պետք է լինի ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքը: Եվ այդ իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու համար մենք պետք է ունենանք միջազգային մեխանիզմներ, որոնք կմշտադիտարկեն, կվերահսկեն և կերաշխավորեն դրանք»,- նշեց նա:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ Ռասմուսենը նշեց, որ կցանկանային շատ սերտ համագործակցել ՀՀ կառավարության հետ:

«Դա լայն համագործակցություն կլինի, որը լայն թեմաների կանդրադառնա: Բնականաբար, խոսում ենք ԵՄ-ի կողմից քաղաքական աջակցության մասին: Կարծում եմ, որ հիմա շատ անհրաժեշտ է, որ մենք տեղեկացվածությունը բարձրացնենք, որ ԼՂ-ում կա հումանիտար ճգնաժամ: Եվ միջազգային հանրությունը պետք է առավելագույն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որ այս հարցը լուծվի»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ ցանկանում են աջակցել ՀՀ կառավարությանը, որ էլ ավելի բարձր մակարդակի հասցվի ԵՄ-ի հետ երկխոսությունը, որը կներառի նաև անվտանգության քաղաքականության թեմայով երկխոսություն:

«ԵՄ-ն լայն գործիքակազմ ունի, որը կարող է օգտակար լինել Հայաստանին: Կարծում եմ, որ Հայաստանը միջազգային էլ ավելի շատ գործընկերների կարիք ունի, քան ունի այսօր»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանի հետ ռազմական համագործակցության եզրերը մանրամասն չեն քննարկվել:

Եզրափակելով՝ Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշեց, որ ԵՄ-ն ունի եվրոպական խաղաղության համակարգ, որը նաև կարող է համագործակցության շրջանակ հանդիսանալ Հայաստանի և ԵՄ-ի միջև:

Հայերեն English Français Русский

2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ

Արայիկ Հարությունյանը շատ լավ է գնահատում ընտրությունների ընթացքը

Եթե ընտրություններն անցնում են առանց խախտումների, ժողովրդի որոշումը պետք է հարգվի․ Հայկ Մարության

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան