Քաղաքականություն

ՌԴ խաղաղապահների ներգրավվածության վերաբերյալ տեսակետների որևէ տարբերություն Արցախի նախագահի հետ չունենք. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ՌԴ խաղաղապահների ներգրավվածության վերաբերյալ տեսակետների որևէ տարբերություն Արցախի նախագահի հետ չունենք. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջև տարաձայնությունների մասին լուրերին, որոնք շրջանառվում են մամուլում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձավ մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

Լրագրողը հիշեցրեց մամուլի հրապարակումներն այն մասին, որ Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի միջև կան տարաձայնություններ, այդ թվում՝ Արցախում ՌԴ խաղաղապահների ներգրավվածության վերաբերյալ՝ հիշեցնելով, որ Արցախի նախագահի մամուլի խոսնակը հաստատել է բանավեճի առկայությունը Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև:

Փաշինյանը նախ ընդգծեց, որ Արցախի նախագահի հետ ամենօրյա շփումների մեջ են: «Գործնականում կարող է մեկ օր լինի, որ չխոսենք հեռախոսով: Ընդ որում, հիմնականում ես եմ նախաձեռնողը՝ զանգահարում եմ հետաքրքրվում եմ, թե ինչ իրավիճակ է այնտեղ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հավաստիացրեց, որ ՌԴ խաղաղապահների ներգրավվածության վերաբերյալ հարցի շուրջ տեսակետների երաշխավորված ոչ մի տարբերություն չունեն: «Մնացած հարցերով կան տարբեր տեսակետներ, այն բանի բերումով, որ ինքը Լեռնային Ղարաբաղի նախագահն է, ես էլ Հայաստանի վարչապետն եմ: Իսկ ի՞նչ կա այդտեղ վախենալու. կա բանավեճ, կա քննարկում, կա խոսակցություն: Ես հարգում եմ Լեռնային Ղարաբաղի նախագահի, Ազգային ժողովի խմբակցությունների, քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի, բոլորի կարծիքները և ինձ իրավունք եմ վերապահում նաև դիտարկում անել այդ կարծիքների վերաբերյալ: Կա՞ արդյոք քննարկում-բանավեճ, այո կա, այդ բանավեճն ազդո՞ւմ է մեր անձնական հարաբերությունների, աշխատանքային հարաբերությունների վրա: Եթե ազդում է, ապա միայն դրական, որովհետև անկեղծության, փոխադարձ հարգանքի մթնոլորտն ամենակարևոր բանն է»,- ասաց Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում