Հայաստանի վարչապետը խոսեց Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպման հնարավորության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առաջիկայում որևէ ձևաչափով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահին հանդիպում նախատեսված չէ։ Ես երբեք չեմ խուսափել հանդիպումից, բայց մյուս կողմից մեր հանդիպումների փորձը ցույց է տալիս, որ պետք է լինեն երաշխիքներ պայմանավորվածությունների, պարտավորությունների կատարման մասին»,- ասաց նա։

Կառավարության ղեկավարը նկատեց, որ նախկինում Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումներում կողմերը տարբեր պայմանավորվածություններ են ձեռք բերել, սակայն դրանք կյանքի կոչելն անհնար է դարձել ադրբեջանական կողմի գործողությունների պատճառով։

«Հայաստանը պատրաստ է շարունակելու աշխատանքները բրյուսելյան ձևաչափով, բայց ասում է՝ եկեք սկսենք կետ-կետ իրագործել այն, ինչ պայմանավորվել ենք։ Եթե տասից ավելի պայմանավորվածություններ կան, որոնք չեն իրագործվում, ինչ իմաստ ունի նոր բան պայմանավորվելու շուրջ աշխատանք կատարել։ Իսկ այդ պայմանավորվածությունները վերաբերել են Լեռնային Ղարաբաղին, սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների ազատ արձակմանը և այլն»,- ասաց վարչապետը՝ նկատելով, որ բրյուսելյան ձևաչափի հետ կապված ֆունդամենտալ խնդիր է տեսնում։

Փաշինյանի գնահատմամբ՝ ամենաարդյունավետ բանակցությունները, որոնք հստակ արդյունքով են պսակվել, եղել են Պրահայում՝ քառակողմ ձևաչափով՝ Ֆրանսիայի մասնակցությամբ։ Ընդ որում, վարչապետը նկատեց, որ Ադրբեջանը դեմ է հանդես գալիս այս ձևաչափին։

Հայերեն English Français Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ