2022 թ.-ին Տոկիոյի բնակիչները գտել և ոստիկանություն են հանձնել 30 միլիոն դոլարի չափով կորցրած գումար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարի Տոկիոյի բնակիչները գտել և ոստիկանություն են բերել ռեկորդային քանակությամբ կորցրած դրամ՝ գրեթե 4 միլիարդ իեն (մոտ 30 միլիոն դոլար): Դա առավելագույն գումարն է 1940 թվականից ի վեր, երբ սկսել են նման վիճակագրություն վարել: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Ըստ Տոկիոյի ոստիկանության վարչության՝ ազնիվ և զգոն քաղաքացիների կողմից բերված ընդհանուր գումարը նախորդ տարվա համեմատությամբ աճել է մոտ 600 միլիոն իենով (գրեթե 5 միլիոն դոլարով):

Ամենամեծ գտածոն եղել Է ինչ-որ մեկի կորցրած արկղը, որտեղ եղել է 34 միլիոն իեն (ավելի քան 254 հազար դոլար):

Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Տոկիոյում ոստիկանությանն են հանձնել ավելի քան 3,7 միլիոն կորցրած դրամապանակներ, վարկային քարտեր, վարորդական վկայականներ, փաստաթղթեր և այլ արժեքավոր իրեր։ Մայրաքաղաքի պրեֆեկտուրայի սեփականությանն Է փոխանցվել 727 մլն իեն (ավելի քան 5,4 մլն դոլար)` գումարներ, որոնց տերերին օրենքով սահմանված ժամկետից հետո չեն գտել:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը