Հայաստանն օրերս Ադրբեջանից առաջարկներ է ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ. Փաշինյանը ֆունդամենտալ խնդիրներ է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն օրերս Ադրբեջանից առաջարկ է ստացել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ իր առաջարկների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 14-ի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ փետրվարի կեսերին Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հերթական արձագանքն էր փոխանցել Ադրբեջանին՝ հայտնելով, որ 2-3 օր առաջ ստացվել է Ադրբեջանի արձագանքը Հայաստանի նախագծի վերաբերյալ: «Ի՞նչ կարող եմ ասել այդ փաստաթղթի առումով: Կա՞ արդյոք առաջընթաց այդ փաստաթղթում: Պետք է ընդգծել, որ որոշակի առաջընթաց մենք տեսնում ենք: Բայց ինչքան տեսնում ենք առաջընթաց, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ: Որո՞նք են այդ ֆունդամենտալ խնդիրները: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է խաղաղության հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումներ ձևակերպել, ինչը, բնականաբար, կարմիր գիծ է մեզ համար: Մենք տեսնում ենք, որ այդ տեքստի առաջարկներով Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ստորագրությամբ: Դա, բնականաբար, նույնպես կարմիր գիծ է մեզ համար: Մենք տեսնում ենք նաև, որ Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ մենք պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար: Որովհետև մենք այսօր ունենք ստորագրված և հրապարակված փաստաթուղթ, որը չի կատարվում: Խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է: Այդ հայտարարության համար Լաչինի միջանցքը որևէ կերպ փակ չպետք է լիներ, իսկ Լաչինի միջանցքը փակ է: Հետևաբար, սա ավելի է ընդգծում Հայաստանի զգայունությունը այն հարցում, որ որևէ փաստաթուղթ, որը կստորագրվի, պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի է միջազգային երաշխիքներ»,- ասաց նա:

Վարչապետը հավելեց, որ սա Հայաստանի ընկալումն է Ադրբեջանի ներկայացրած առաջարկների վերաբերյալ, որը չի կարող հիմնավոր չլինել:

Հայերեն العربية English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում