Հասարակական

Պարեկները մարտի 6-ից 13-ը Երևանում հայտնաբերել են 5428, վեց մարզերում՝ 6818 խախտում

2 րոպեի ընթերցում

Պարեկները մարտի 6-ից 13-ը Երևանում հայտնաբերել են 5428, վեց մարզերում՝ 6818 խախտում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պարեկները մարտի 6-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5428 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 150 մեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 241, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 311 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 80, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 2, չամրակապված վարելու՝ 115, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 464, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 590 իրավախախտումներ։ 234 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 479-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 114-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 97 անձ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6818 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 186 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 135, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 414 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 51, չամրակապված վարելու՝ 906, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 127 իրավախախտումներ։ 301 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1702-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 50-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 58 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում