Ռայիսին և Լուկաշենկոն Թեհրանում ստորագրել են համակողմանի համագործակցության ճանապարհային քարտեզ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Թեհրանում բանակցությունների արդյունքներով ստորագրել են երկու երկրների միջև 2023-2026 թթ.-ին համակողմանի համագործակցության ճանապարհային քարտեզը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է БелТА գործակալությունը: Ճանապարհային քարտեզը նախատեսում է Բելառուսի և Իրանի համակողմանի համագործակցություն քաղաքական, տնտեսական, հյուպատոսական, գիտատեխնիկական ոլորտներում, ինչպես նաև կրթության, մշակույթի, արվեստի, ԶԼՄ-ների և զբոսաշրջության ոլորտներում:

Ռայիսին հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները վերջին երկու տարում բեկումնային են եղել: «Մեր հարաբերությունները միշտ վերելք են ապրել, բայց վերջին երկու տարիների ընթացքում մենք իսկապես բեկում ենք տեսնում: Անտարակույս, Ձեր այցն Իրան լուրջ խթան կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը», - ընդգծել է Ռայիսին: Իր հերթին Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն ու Թեհրանը պետք է զարգացնեն սերտ համագործակցությունը։

«Ես հաճոյանալու համար չեմ ասել, որ Բելառուսի և Իրանի միջև առկա շփումները, հատկապես վերջին երկու տարիներին, իրոք Ձեր վաստակն են: Կասեմ անկեղծ, գուցե, նույնիսկ նաև իմ պատճառով, Բելառուսի պատճառով ենք մենք փոքր-ինչ թուլացրել ուշադրությունն Իրանի պետության նկատմամբ», - ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի ղեկավարը նշել է, որ կողմերը փոխըմբռնման են եկել՝ հաստատելու ավելի սերտ համագործակցություն։ 2021 թ.-ին երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 33 միլիոն դոլարը՝ 2020 թ.-ի համեմատությամբ աճելով ավելի քան մեկ երրորդով։ 2022 թ.-ին Բելառուսն ու Իրանը 100 միլիոն դոլարի առևտուր են արել՝ ցույց տալով ապրանքաշրջանառության եռակի աճ։ Բելառուսի նախագահի պաշտոնական այցն Իրան սկսվել է մարտի 12-ին:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա