Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարից տուժածների վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարից տուժածների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարից տուժածների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԳՆ ՓԾ հաղորդագրութփյան մեջ նշված է. «Մարտի 10-ին, ժամը 14:20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:

Փրկարարները տուժածներից 7-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։

Ընդհանուր 24 տուժած՝ ավտոբուսի վարորդը (Լ․ Գ․, ծնված 1948 թ․), դպրոցի 9 աշխատակից (Ա․ Ա․, ծնված 1983 թ․, Է․ Ա․, ծնված 1957 թ․, Մ․ Հ․, ծնված 1993 թ․, Ա․ Խ․, ծնված 1994 թ․, Զ․ Հ․, ծնված 1986 թ․, Ա․ Պ․, ծնված 1987 թ․, Լ․ Ս․, ծնված 1976 թ․, Մ․ Ս․, ծնված 2002 թ․, Թ․ Դ․, ծնված 1970 թ․) և 14 աշակերտ (Ա․ Գ․, ծնված 2007 թ․, Ս․ Գ․, ծնված 2008 թ․, Ա․ Բ․, ծնված 2010 թ․, Դ․ Չ․․, ծնված 2010 թ․, Ս․ Հ․, ծնված 2011 թ․, Ռ․ Պ․, ծնված 2011 թ․, Գ․ Հ․, ծնված 2013 թ․, Մ․ Ա․, ծնված 2014 թ․, Ա․ Գ․, ծնված 2014 թ․, Մ․ Չ․, ծնված 2014 թ․, Շ․ Ղ․, ծնված 2015 թ․, Մ․ Զ․, ծնված 2011 թ․, Դ․ Փ․, ծնված 2009 թ․ և Տ․ Գ․, ծնված 2009 թ․) հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի մահը, իսկ աշակերտ Մ․ Զ․-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ աշակերտների առողջական վիճակը գնահատվել է բավարար, մեծահասակներից 3-ինը՝ ծանր, մնացածինը՝ բավարար։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս է բերվել գետից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում