Վրաստանի իշխանությունները հետ են կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բողոքի զանգվածային ակցիաներից հետո Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է խորհրդարանից հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրինագիծը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik գործակալության վրացական ծառայությանը:

Օրինագիծը հետ կանչելու մասին համատեղ հայտարարություն են տարածել իշխող թիմը՝ խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես նաև օրինագծի նախաձեռնող «Ժողովրդի իշխանություն» հասարակական շարժումը։

Երկու օր շարունակ Վրաստանի մայրաքաղաքում լայնամասշտաբ ցույցեր էին տեղի ունենում, որոնք ուղեկցվում էին անկարգություններով և իրավապահների հետ բախումներով:

Բողոքի ակցիայի մասնակիցները դեմ էին առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին, համաձայն որի՝ օտարերկրյա ազդեցության գործակալներ են համարվում իրավաբանական այն անձինք, որոնց տարեկան եկամուտների 20 %-ից ավելին ստացվում է արտասահմանից:

Իշխող կուսակցությունը և օրինագծի հեղինակները պնդում էին, որ նախագծի միակ նպատակը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումն է, մինչդեռ նախագծի ընդդիմախոսները միաձայն հայտարարում էին, որ օրինագծերն ուղղակիորեն շեղվում են արևմտամետ կուրսից և ծառայում մեկ նպատակի՝ թույլ չտալ Վրաստանին ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, ինչը Վրաստանի Սահմանադրության խախտում է։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. վարչապետ

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը