Հասարակական

Փրկարարները Իշխանասար գյուղի մոտ ձորը կախված և ԻԻՀ քաղաքացու վարած բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Իշխանասար գյուղի մոտ ձորը կախված և ԻԻՀ քաղաքացու վարած բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 7-ին, ժամը 14:20-ին ահազանգ է ստացել, որ Իշխանասար գյուղի խաչմերուկի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և կախվել դեպի ձորը (մոտ 5 մ)․ տուժածներ չկան, ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում