Մարզային

Ուժեղ քամիների հետևանքով Գեղարքունիքի մարզում մի շարք բնակավայրեր են հոսանքազրկվել

1 րոպեի ընթերցում

Ուժեղ քամիների հետևանքով Գեղարքունիքի մարզում մի շարք բնակավայրեր են հոսանքազրկվել

ԳԱՎԱՌ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Այրք, Կութ, Ջաղացաձոր, Գեղամաբակ եւ Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, ջեռուցման բացակայությամբ պայմանավորված՝ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։ Վերը նշված բնակավայրերի դպրոցներում բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ մարտի 11-ին։

ՀԷՑ-ի «Վարդենիս եւ Մարտունի» էլեկտրոցանցերի տեղեկացմամբ՝ այժմ աշխատանքներ են տարվում՝ էլեկտրաէներգիայի խափանումները շուտափույթ վերականգնելու համար։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում