Հասարակական

Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին ավտոբուս է այրվել

1 րոպեի ընթերցում

Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին ավտոբուս է այրվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 5-ին, ժամը 07:38-ին ահազանգ է ստացել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին այրվում է ավտոբուս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 27-րդ կմ-ին այրվում է «Scania» մակնիշի ավտոբուս:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 08:58-ին, մարվել՝ 10։50-ին, այրվել է ավտոբուս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում