Հասարակական

Քաղսի գյուղի մոտակայքում ավտոմեքենան հայտնվել է սելավատարի մեջ

1 րոպեի ընթերցում

Քաղսի գյուղի մոտակայքում ավտոմեքենան հայտնվել է սելավատարի մեջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 3-ին, ժամը 16։03-ին տեղեկություն է ստացել, որ Հրազդան-Սոլակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել չգործող սելավատարը (մոտ 2 մ). տուժածներ չկան:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել սելավատարից և տեղափոխել ավտոքարշակի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում