Տնտեսություն

Բիզնեսի ֆինանսավորման նոր ծրագիր կանանց համար

2 րոպեի ընթերցում

Բիզնեսի ֆինանսավորման նոր ծրագիր կանանց համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոգեշնչված գործարար կանանցով. Ակբա բանկը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ մեկնարկել է ֆինանսական աջակցության նոր նախագիծ, որի նպատակն է ամրապնդել բիզնեսում կին գործարարների ներգրավվածությունը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին տեղեկացրին Ակբա բանկից։

Ակբա 3.jpg (819 KB)

«Մենք կարծում ենք, որ երկրի մակարդակով ունենք շատ մեծ պահուստային պոտենցիալ։ Պետք է խրախուսել կանանց, օժանդակել, ցույց տալ որոշակի հնարավորություններ և այդ հնարավորություններից օգտվելու եղանակը։ Ակբա բանկը իր միջոցառումների շարքով, բոլոր գործողություններով փորձում է այդ ամենը իրականություն դարձնել»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«ՎԶԵԲ-ը կարևորում է գենդերային հավասարությունն անցումային գործընթացում և հենց մեզ մոտ էլ ղեկավար պաշտոններում շատ են կանայք։ ՎԶԵԲ-ը ձգտում է աջակցություն տրամադրել կանանց կողմից կառավարվող փոքր ու միջին ձեռներեցությանը, որպեսզի նրանք կարողանան տնտեսական աճ ապահովել, ստեղծել աշխատատեղեր, զարգացնել իրենց հմտությունները և հենց այս նպատակով սկսեցինք աջակցության «Կանայք բիզնեսում» ծրագիրը»,- նշել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։

Ակբա 2.jpg (1.02 MB)

«Կանայք բիզնեսում» ծրագրի ֆինանսավորման պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

«Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում փոքր և միջին ձեռնարկությունների կին ղեկավարների համար կիրականացվեն նաև մենթորինգ, բիզնես դասընթացներ, խորհրդատվություն՝ բիզնեսում կանանց ոգեշնչելու և նոր գաղափարներ իրագործելու նպատակով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահկսվում է ՀՀ ԿԲ կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում