ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանում գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցել է հույն գործընկերոջը՝ Նիկոս Դենդիասին:
«Խորապես վշտացած եմ Հունաստանում գնացքների սարսափելի բախման լուրից, որը տասնյակ մարդկանց կյանք խլեց: Մենք անկեղծ ցավակցություններ ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:
Հայաստանն այս ողբերգության պահին եղբայրական Հունաստանի և նրա ժողովրդի կողքին է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Twitter»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարարը:
Հունաստանում գնացքների բախման հետևանքով մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից, առնվազն 3 վագոնում հրդեհ է բռնկվել: Զոհերի թիվը հասել է 36-ի, երկրում եռօրյա սուգ է հայտարարվել