Հայաստանի վարչապետն ու Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխխոսնակն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված ճգնաժամին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը կարևորել է հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակությամբ նշել, որ երկկողմ քաղաքական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման և այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը շեշտել է նաև միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության շարունակական և հետևողական արձագանքի կարևորությունը: Այդ առումով, կարևորվել են նաև Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի և Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ ընդունված երկու բանաձևերն ու հնչեցված գնահատականները:

Քննարկվել են նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացման և ամրապնդման ուղղությամբ նախատեսվող հետագա ծրագրերը:

Հայերեն English Français Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Էրեբունիում ողբերգական ելքով կրակոցների միջադեպին մասնակցելու մեջ կասկածվող երկու հետախուզվողի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ