Թուրքիայի արևելքում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. կա զոհ և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մալաթիա արևելյան նահանգում այսօր 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Կա 1 զոհ, 69 վիրավոր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում Է Sabah պարբերականը՝ վկայակոչելով Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչությանը:

Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Յեշիլյուրթ բնակավայրի շրջանում, յոթ կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում: Ըստ Յեշիլյուրթի քաղաքապետի՝ տեղեկություն է ստացվել 5-6 շենքի փլուզման մասին:

Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչությունը հայտնել է, որ ավերված շինություններում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: 5 մարդ դուրս է բերվել փլատակներից: Մալաթիայի նահանգը փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու ավերիչ երկրաշարժերից տուժած 10 նահանգներից մեկն է: Ընդհանուր առմամբ, Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 44 հազարը։

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա