ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 26-ին, ժամը 13:03-ին ահազանգ է ստացել, որ Հովտաշատ գյուղում այրվում է չբնակեցված տնակ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13:32-ին, մարվել՝ 13:37-ին: Այրվել է տնակը՝ գույքով (մոտ 24 քմ):