Հասարակական

Աղստև գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Աղստև գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 26-ին, ժամը 07։53-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 104-րդ կմ-ին «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Մ., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում:

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և ուղևոր Հ. Մ.-ն (ծնված 1977 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով: Վարորդը հոսպիտալացվել է Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում