Պաշտոնական

Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի իրացնել Հայաստանի և Քուվեյթի միջև առկա համագործակցության մեծ ներուժը. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի իրացնել Հայաստանի և Քուվեյթի միջև առկա  համագործակցության մեծ ներուժը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին և վարչապետ Ահմադ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Սաբահին՝ Անկախության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ վսեմություն,

Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի իրացնել Հայաստանի և Քուվեյթի միջև առկա համագործակցության մեծ ներուժը՝ նոր լիցք հաղորդելով երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև կայունություն և առաջընթաց»։

Քուվեյթի Պետության վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Հաստատակամ ենք համատեղ ջանքերով Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հարցում՝ ի շահ մեր երկրների զարգացման և ժողովուրդների բարօրության։

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և երջանկություն, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև առաջընթաց»։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում