Հասարակական

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ձորը կախված ավտոմեքենան

1 րոպեի ընթերցում

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ձորը կախված ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 24-ին, ժամը 12:19-ին ահազանգ է ստացել, որ Հարժիս գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Շինուհայր-Սիսիան հատվածի 20-րդ կմ-ին «Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Շ․, ծնված 1985 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորը․ տուժածներ չկան:

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում