Ֆինանսների նախարարությունը և միջազգային կազմակերպություններն անցկացրել են ֆինանսական քաղաքականությանը նվիրված համաժողով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարարության, միջազգային զարգացման կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ փետրվարի 24-ին տեղի է ունեցել համաժողով, որի քննարկման առարկա են եղել հանրային ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (PEFA) գնահատման կազմակերպման հետագա աշխատանքները, ՀՀ կառավարության հարկաբյուջետային և պարտքային քաղաքականությունների միջնաժամկետ առաջնահերթությունները, պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում սահմանված ծախսային գերակա ուղղությունները, ինչպես նաև վերջիններիս համահունչ արտաքին ֆինանսավորմամբ հետագայում իրականացվելիք հնարավոր ծրագրերի շուրջ երկկողմ աշխատաքների ընթացակարգերը։
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, քննարկվել են նաև կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նախարարի տեղակալներ Էդուարդ Հակոբյանը և Վահան Սիրունյանը, ինչպես նաև համաժողովին հրավիրված այլ մասնակիցներ:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ: