Հասարակական

Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում 14 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում 14 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 24-ին, ժամը 06։49-ին ահազանգ է ստացել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչնդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները ժամը 07:45-ից մինչև 13:40-ն ընկած ժամանակահատվածում արգելափակումից դուրս են բերել 4 բեռնատար և 10 մարդատար ավտոմեքենա (25 քաղաքացի):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում