Հասարակական

Փրկարարները Վայք-Ազատեկ ավտոճանապարհին իրականացրել են արհեստական քարաթափում

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Վայք-Ազատեկ ավտոճանապարհին իրականացրել են արհեստական քարաթափում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 23-ին, ժամը 15:10-ին ահազանգ է ստացել, որ Վայք-Ազատեկ ավտոճանապարհին առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Վայք-Ազատեկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին կա քարաթափման վտանգ, երթևեկությունը երկկողմանի փակ է։

Նշվում է, որ փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափում (մոտ 2 խմ), և երթևեկությունը երկկողմանի բացվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում