Միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ականապատումների մասին անհիմն մեղադրանքները փլուզվեցին. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքներն ականապատումների մասին, փլուզվեցին, քանի որ Հաագայի միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետն ասել է կառավարության նիստի ժամանակ:

«Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ և աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ինչ-որ ականապատումների մեջ: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքներն ականապատումների մասին, փլուզվեցին, և սա չափազանց կարևոր է:

Վերադառնալով Լաչինի միջանցքը բացելու Ադրբեջանի պարտավորությանը՝ սահմանված դատարանի կողմից, պիտի ընդգծեմ, որ Արդբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի, միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու համար: Ամենասկզբում և ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել, օրինակ, իշխանության ամենաբարձարգույն օղակից՝ Լաչինի միջանցքը բացելու կոչ պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին»: Ամեն դեպքում, Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների»,- ասել է Փաշինյանը:

Հայերեն English

ՔՊ-ն ՀՀ նախագահին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը

Սեուտա մուտք գործելու փորձի ժամանակ զոհված միգրանտների թիվը հասել է 90-ի

Տարոն Չախոյանը հուսով է, որ նոր ձևավորված ԱԺ-ում իշխանությունն ու ընդդիմությունը կաշխատեն կառուցողական մթնոլորտում

Ռուբինյանը կարծում է, որ ընտրություններում ՔՊ-ի ստացած մանդատը բավարար է Ադրբեջանի հետ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար

Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիրներին առաջարկում է նոր խորհրդարանում հարաբերությունները սկսել զրոյական կետից

Մոլդովայի վարչապետը մտադիր է պաշտոնից հեռանալ 2029 թվականին

Հայաստան-Ադրբեջան գործընթացն հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը․ Ռուբինյան

Հայաստանը սպասում է Թուրքիայի հետ սահմանի բացման պայմանավորվածության իրագործմանը. Ռուբինյան

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի թեկնածու է առաջադրել Արամ Վարդևանյանին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ու ԱՄՆ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման հարցը