ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 22-ին, ժամը 11:59-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին՝ Լեռնապար գյուղի մոտակայքում, ձնաբքի պատճառով մոտ 200 ավտոմեքենա չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 80 ավտոմեքենա (200 ուղևոր). մյուս ավտոմեքենաներն ինքնուրույն շարունակել են ընթացքը։