ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 22-ին, ժամը 13:55-ին ահազանգ է ստացել, որ Ծավ գյուղի վերջնամասին մոտ գտնվող անտառից ծուխ է նկատվում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ այրվում է մոտ 4 հա բուսածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։30-ին, մարվել՝ 17։48-ին:
Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքացիներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճուղի, Շիկահողի արգելոցի, Շիկահողի հրշեջ-փրկարարական հենակետի աշխատակիցներ և զինծառայողներ: