Պաշտոնական

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ներկա կգտնվի Փարիզյան միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին

1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ներկա կգտնվի Փարիզյան միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 27-ից մինչև մարտի 1-ը կգործուղվի Ֆրանսիա, որտեղ ներկա կգտնվի Փարիզյան միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրան գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին 2023 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 1-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզյան միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում