Արցախի ԱԳ նախարարը ԵԽ պատգամավորների հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը փետրվարի 21-ին հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմի, Ֆրանսուա Ալֆոնսիի գլխավորած պատվիրակության, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Կասպար Կարապետյանի, նույն գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանի ու Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Սերգեյ Ղազարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, բարձր գնահատել խորհրդարանականների սկզբունքային դիրքորոշումը Եվրոպական խորհրդարանի կողմից՝ Արցախի շրջափակման կապակցությամբ համապատասխան բանաձևի ընդունման վերաբերյալ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված պայմաններում միջազգային հանրության ավելի ակտիվ ներգրավվածության ապահովման հնարավորությունների շուրջ:

Արցախի ապաշրջափակման համատեքստում Սերգեյ Ղազարյանն ընդգծել է Ադրբեջանի նկատմամբ ավելի գործուն և արդյունավետ քայլերի, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:

Հայերեն English Русский

Էրդողանը հանդիպել է Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել նացիզմի վերականգնման փորձերի դեմ

Բաքվի դատարանը հրաժարվել է փոխել ԼՂ նախկին պաշտոնյաների խափանման միջոցը

«Թել-Սել» ԲԲԸ-ի բաժնետոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում. ներդրումային նոր հնարավորություններ

Իսրայելի պաշտպանության բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել Հորդանանի արևմտյան ափին

ԵՊՀ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Բաքվի հանցավոր ռեժիմը հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. ԵԽ պատգամավորը Փարիզին կոչ է անում արձագանքել

Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին

ՀՀ փոխվարչապետը և Իրանի դեսպանը մտքեր են փոխանակվել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի և տարածաշրջանային զարգացումների շուրջ