Մշակույթ

Հայաստանի պատմության և Էրեբունի պատմահնագիտական թանգարանների ցուցանմուշները կներկայացվեն Բրիտանական թանգարանում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պատմության և Էրեբունի պատմահնագիտական թանգարանների ցուցանմուշները կներկայացվեն Բրիտանական թանգարանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության և Էրեբունի պատմահնագիտական թանգարանների ցուցանմուշները կներկայացվեն Բրիտանական թանգարանում: «Շքեղություն և ուժ. Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսի բացումը սպասվում է մայիսին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

«Նախորդ տարի Բրիտանական թանգարանի «Մերձավոր Արևելք» բաժնի ղեկավարն անձամբ եկավ թանգարան հատուկ մեր հավաքածուների ցուցադրության համար խնդրանքով: Նա հիացած էր այն եզակի ցուցանմուշներով, որոնք մեր հավաքածուներում առկա են: Հիմա աշխատում ենք Բրիտանական թանգարանի մեր գործընկերների հետ այդ մեծ ցուցահանդեսին նախապատրաստվելու համար: Բրիտանական թանգարանը մեզնից փոխառում է Աքեմենյան և անտիկ շրջանի որոշ նյութեր և այդ ցուցադրության մեջ ներկայացնում հայկական առանձնահատկությունները: Ասեմ, որ մեծ ցուցադրություն է սպասվում, բավական երկար նախապատրաստական աշխատանք է տարվել, ներկայացվելու են տարբեր երկրների հավաքածուներ»,-ասաց Դավիթ Պողոսյանը:

Այս տարվա ընթացքում սպասվում է նաև ցուցադրություն Ռուսաստանում: Թեման լինելու է ուրարտական շրջանի ժառանգությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում