Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր քամիների հետևանքով հոսանքազրկվել են

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փետրվարի լույս 22-ի ամբողջ գիշերը գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն, Զոլաքար, Վարդենիկ բնակավայրերը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, ջեռուցման բացակայությամբ պայմանավորված՝ կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը, իսկ բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին։

Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Ավետիսյանի տեղեկացմամբ՝ Վարդենիկում էներգամատակարումը վերականգնվել է ժամը 11-ի դրությամբ։ Զոլաքար բնակավայրի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանի հավաստմամբ՝ Զոլաքարում էլեկտրասնուցման երկու հենասյուն է ջարդվել, խափանվել է տրանսֆորմատորային մեկ ենթակայանի աշխատանք, ինչի հետեւանքով առայժմ հոսանքազրկված են մնում երկու թաղամաս։ Մնացած թաղամասերում գիշերվանից խափանված էներգամատակարարումն արդեն վերականգնվել է։

Վաղաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Շահինյանի տեղեկացմամբ՝ Վաղաշենը բարձր լարման գծում տեղի ունեցած վթարի հետեւանքով ամբողջովին հոսանքազրկված էր մինչև փետրվարի 22-ի ժամը 11:15-ը։ Էներգամատակարարումն արդեն վերականգնվել է։

Մյուս վթարները վերականգնելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը