ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել Գեղարքունիքի մարզում ճանապարհաշինական աշխատանքների փաստաթղթերի ձեռքբերման համար

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, ԱՐՄԵՆՊՐԵՍ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ։ ՀՀ կառավարությունը որոշել է գումար հատկացնել հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման եւ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, որոշվել է 1 միլիարդ 305 միլիոն 861,1 հազար դրամ հատկացնել Մ-10, Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 17 կիլոմետր հատվածի հիմնանորոգման համար։

539 միլիոն 097,9 հազար դրամ է հատկացվել Հ-30, /Մ-4/ - Ճամբարակ - /Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3 կիլոմետրանոց (Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայր) հիմնանորոգման համար։

Նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու նպատակով 939,9 հազար դրամ հատկացվել է Տ-4-78, /Տ-4-40/ - Նորակերտ - /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի 2 կլիոմետրանոց հատվածի, 429,8 հազար դրամ՝ Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 1կիլոմետրանոց հատվածում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման, 954 հազար դրամ՝ Հ-53, /Մ-4/ - Սեմյոնովկա - /Մ-4/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 100 մետր հատվածի (Սեւան համայնքի Ծովագյուղ բնակավայրի կամուրջ) հիմնանորոգման, 429,8 հազար դրամ՝ /Մ-4/ - Սեւանի թերակղզի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 100 մետր հատվածում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման համար։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 16/10/26