Թեհրանը փաստերի խեղաթյուրում է անվանել այն հաղորդումները, թե Իրանը հասել է ուրանի 84 % հարստացման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը փաստերի խեղաթյուրում է համարում որոշ լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, թե Իսլամական Հանրապետությունն, իբր, հասել է ուրանի 84 % հարստացման: Նման հայտարարություն է արել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին՝ մեկնաբանելով Bloomberg գործակալության հրապարակումը։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: «Հրապարակված լուրերը հերյուրանք են և փաստերի խեղաթյուրում, - հայտարարել Է նա ISNA գործակալությանը տված հարցազրույցում: - Հարստացման բարձր մակարդակով մասնիկների առկայությունը բնական երևույթ է հարստացման գործընթացներից յուրաքանչյուրում: Օրինակ՝ մինչև 20 % ուրանի հարստացման գործընթացում նկատվում Է (ուրանի մասնիկների առկայություն հարստացման մինչև) 47% աստիճանով, իսկ 60% մակարդակում ուրան ստանալու գործընթացում նույնպես նկատվում է ավելի բարձր հարստացմամբ ուրան»: Նրա խոսքով` «Իրանն առայժմ չի փորձել հարստացնել (ուրանը) 60 %-ից ավելի»։

Փետրվարի 19-ին Bloomberg գործակալությունը, հղում անելով աղբյուրների, հայտնել էր, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներն անցած շաբաթ ստուգման արդյունքներով պարզել են, որ Իրանն ստացել է մինչև 84% հարստացված ուրան. միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ է ուրանի՝ մինչև 90 % հարստացում: Ինչպես ավելի վաղ հայտնել է «Արմենպրես»-ը, ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ տեղյակ է այն հաղորդագրություններին, թե Իրանը հասել է ուրանի մինչև 84 % հարստացման և Իրանի իշխանությունների հետ քննարկում է փորձագետների կողմից անցյալ շաբաթ իրականացված ստուգման արդյունքները։

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա