Հասարակական

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողը մահացու վիրավորվել է պահպանության տեղամասում. տարվում է քննություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողը մահացու վիրավորվել է պահպանության տեղամասում. տարվում է քննություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 19-ին զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամանքներում ստացել է հրազենային մահացու վիրավորում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում