Կաթնաղբյուր գյուղի մոտ գտնվող գազալցակայանում գազի բալոն է պայթել. վնասվել է 3 ավտոմեքենա, տուժել է նույնքան քաղաքացի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 19-ին, ժամը 11։45-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, կա երեք տուժած, վնասվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին՝ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գ. Շ., ծնված 1978 թ․) գազի բալոնը. վնասվել են մոտակայքում կայանած «BMW» և «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ. Խ.) մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ աղբյուրի՝ պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել վարորդներ Գ. Շ.-ն, Հ. Խ.-ն և գազալցակայանի աշխատակից Պ. Մ.-ն (ծնված 1992 թ․), իսկ «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ի (ծնված 1978 թ․) ինքնազգացողությունը վատացել է. տուժողները մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան