«Ապրիր ԿարդաLove» գրքի փառատոնի շրջանակում քննարկվել է «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գիրքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապրիր ԿարդաLove» գրքի փառատոնի շրջանակում կազմակերպված «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի պանելային քննարկման հատուկ հյուրն «Ապրելու» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է եղել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կուսակցությունից, քննարկման ընթացքում գրքի հեղինակներ Հասմիկ Սիմոնյանն ու Արմինե Դանիելյանը ներկայացրել են գրքում տեղ գտած՝ տարբեր մասնագիտություններ ունեցող հիսուն կանանց հետաքրքիր ու զարմանալի պատմություններ։ Այդ կանանց շարքում հանրության լայն շրջանակներին հայտնի դիվանագետներ, գյուտարարներ, ճամփորդներ, գիտնականներ, արվեստագետներ են։

«Այս գրքի գոյությամբ մենք այլևս կարիք չունենք ապացուցելու, որ կանայք ինչ-որ բան կարող են»,- նշել է Մանե Թանդիլյանը.

Նա նկատել է՝ այս գրքում պատմություններ են իրական կանանց մասին, որոնք սեփական օրինակով են ցույց տվել, որ կանանց առջև փակ դռներ չկան, որ նրանք չեն հանձնվում, և կանգ չեն առնում ոչ մի դժվարության առջև։

«Հայ կանայք շատ վաղուց են բացել դռները մեծ հնարավորությունների առջև, նրանք ձգտել են ու հասել ավելիին։ Մասնավորապես, անդրադառնամ ընտրել-ընտրվելու իրավունքին։ Ես մեծ հպարտությամբ եմ տարբեր դահլիճներում ասում, որ կին պատգամավոր, դեսպան ենք ունեցել։ Ես առիթ եմ ունեցել Տոկիոյում պատմել, որ Ճապոնիայի առաջին կին դեսպանը հայուհի է եղել։ Եվ դա ինձ համար մեծ հպարտություն էր։ Թե՛ այս գիրքը, ու թե՛ նման պատմությունները ևս մեկ վերահաստատումն են այն բանի, որ, այո,՛ կանայք կարող են, և ես համոզված եմ, որ մենք դեռ շարունակելու ենք մեծ հպարտությամբ խոսել ու պատմել աշխարհը փոխող, դեպի դրականը տանող ու այն ավելի լավը դարձնող հայ կանանց մասին»,- ասել է Մանե Թանդիլյանը։

Փառատոնի շրջանակում նա նաև ներկա է գտնվել Արտակ Մաթևոսյանի «Ծնոտը հենելու համար է» և Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» և «Գաղտնիքների տիրակալը» գրքերի շնորհանդես-քննարկումներին։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն