Պաշտոնական

Փետրվարի վերջին կկայանա Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովը

1 րոպեի ընթերցում

Փետրվարի վերջին կկայանա Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի վերջին Փարիզում կկայանա Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովը, որին կմասնակցի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը։ Այն ներկա կլինի նաև SIA միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատվիրակությունը Ֆրանսիա գործուղելու մասին որոշումը կայցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին և միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին (SIA) մասնակցելու նպատակով 2023 թվականի փետրվարի 23-25-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում հրապարակված որոշման մեջ։

Պատվիրակության կազմը՝ ըստ որոշման հավելվածի.

Վահան Քերոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար,

Նարեկ Տերյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ,

Անի Իսպիրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ,

Արմեն Այվազյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ,

Աստղիկ Ալեքսանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության երկկողմ և բազմակողմ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում