ԻՀՊԿ-ն ռազմածովային ուղղաթիռները զինել է ականներով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը սկսել են իրենց Մի-17 ուղղաթիռները զինել «Մահամ-2» ծովային ականներով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է իրանական Tasnim գործակալությունից։

Այդ սպառազինությունն ԻՀՊԿ-ի ուղղաթիռներին թույլ կտա պայքարել հակառակորդի սուզանավերի դեմ։ Գործակալությունը նշում է, որ 350 կգ պայթուցիկ պարունակող ռազմածովային ականը կահավորված է ձայնային և մագնիսական սենսորներով։

«Մահամ-2»-ը տեղակայվում է ջրի տակ՝ 10-20 մ խորությամբ, և կարող է խոցել մինչև 250 տոննա կշռող տարբեր նավեր և սուզանավեր, որոնք նավարկում են 4-ից 15 հանգույց արագությամբ:

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ուղղաթիռները զինվել են «Նուր» և «Գադեր» հականավային թևավոր հրթիռներով՝ համապատասխանաբար 120 կմ և 200 կմ հեռահարությամբ, և «Ս-5» 57 մմ տրամաչափի չկառավարվող ավիացիոն հրթիռներով։

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա