Սահմանադուռ գնացող ճանապարհների հետ կապված քայլեր կան, որոնք արագացնելու համար Հայաստանի հետ համաձայնություն ենք ձեռք բերել. Չավուշօղլու

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իմ գործընկեր Միրզոյանի հետ այսօր քննարկել ենք այն քայլերը, որոնք արվելու են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների համար կատարած հայտարարության ժամանակ ասաց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Բացի այդ, նրանից տեղեկություն ստացանք Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հանդիպումների, համապարփակ խաղաղության պայմանագրի բանակցությունների վերաբերյալ։ Ես այստեղ հատկապես սա եմ ուզում ասել․ եթե այս երեք երկրներն անկեղծ քայլեր կատարեն, Հարավային Կովկասում կարող ենք հաստատել երկարատև խաղաղություն և հանգստություն, և Հարավային Կովկասի երկարատև կայունությունն այս տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսանկյունից ևս ծայրաստիճան կարևոր է։ Հատկապես քովիդից և ուկրաինական պատերազմից հետո Արևելք-Արևմուտք Միջին միջանցքը ծայրաստիճան կարևորություն է ստացել։ Այդ իսկ պատճառով, որպես այդ երթուղու վրա գտնվող երկրներ՝ ոչ միայն մեր տարածաշրջանի կայունության և զարգացման համար, այլև հատկապես Ասիայի և Եվրոպայի համագործակցության բարձրացմանն ուղղված քայլերում էլ կարևոր ներդրումներ կարող ենք ապահովել»,- նշեց Թուրքիայի ԱԳ նախարարը:

Չավուշօղլուն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում կարևորեց Մետաքսի ճանապարհի կամրջի վերակառուցումը:

«Ասացի, որ մենք այսօր կրկին քննարկել ենք, թե կարգավորման գործընթացում ինչ քայլեր կարող ենք անել։ Դրանցից մեկն էլ պատմական Մետաքսի ճանապարհի, Մետաքսի ճանապարհի կամրջի (խմբ.- Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհի կամուրջ), որը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա) վերակառուցումն է։ Մի կողմից ապագային ուղղված մեր նախապատրաստությունները շարունակվում են, սահմանային անցումներում կամուրջների հետ կապված երկու կողմերում էլ անալիզներ, եզրակացություններ/հաստատումներ կան, և սահմանադուռ գնացող ճանապարհների հետ կապված քայլեր կան, որոնք կարող ենք կատարել։ Այդ քայլերն էլ ավելի արագացնելու համար այսօր համաձայնություն ենք ձեռք բերել»,- տեղեկացրեց Թուրքիայի ԱԳ նախարարը:

Հայերեն العربية English Français Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում